7 մայիսի 2019 - 11:46 AMT
Մատաղիսի ուղղությամբ ճանշին ծրագիր է սկսվել

Արցախի ռազմավարական ուղղություններից՝ Մատաղիսի ուղղությամբ, ճանապարհաշինական կարևոր ծրագիր է մեկնարկել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։

«Մեկնարկել է Մատաղիս գյուղի, ինչպես նաև՝ համայնքից դեպի Մարտակերտ ճանապարհի հիմնանորգման աշխատանքների առաջին փուլը»,-ասվում է գրառման մեջ։

2017 թվականին բարեկարգվել են գյուղամիջյան ճանապարհները, ինչպես նաև լուծվել է գյուղի փողոցների գիշերային լուսավորության հարցը: