7 մայիսի 2019 - 12:05 AMT
Կապալառուն ջրափոսերի վրա ասֆալտ է փռել. Պետությունը չի վճարի

Մայիսի 6-ին համացանցում տարածվել էր տեսանյութ, որում երևում էր, որ Երևան-Եղվարդ հանրապետական նշանակության ավտոճանապարհին փոսային նորոգման աշխատանքները կատարվել են ջրափոսերի առկայության պայմաններում:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ, ճանապարհը նորոգող «Նաիրի ՃՇՇ» ԲԲԸ-ն՝ ապրիլի 1-ից սկսած աշխատանքները կատարում է մեծ թերություններով և ոչ ժամանակին:

Ապրիլ ամսվա ընթացիկ պահպանման գումարը նախարարության կողմից կազմակերպությանը չի վճարվել և քննարկվում է կապալառուի հետ պայմանագրի լուծման հարցը: