8 մայիսի 2019 - 10:39 AMT
Փաշինյանի 1 տարվա պաշտոնավարման ասուլիսը սկսվել է (ՈՒՂԻՂ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնը ստանձնելու 1 տարվա կապակցությամբ մեծ մամուլի ասուլիս է հրավիրել:

Փաշինյանը խոստացել էր մայիսի 8-ին 100 փաստ ներկայացնել նոր Հայաստանի մասին՝բացառապես փաստերով արձանագրելու համար այն մասշտաբային փոփոխությունները, որ տեղի են ունեցել երկրում:

2018-ի մայիսի 8-ին ԱԺ-ում ԵԼՔ խմբակցության ղեկավար, ընդդիմության առաջնորդ և ՀՀ վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանն ընտրվել է Հայաստանի վարչապետ: Նրա օգտին է քվեարկել 59 պատգամավոր, դեմ՝ 42: