8 մայիսի 2019 - 12:10 AMT
«Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոցը» վերանվանվել է

Երևանի ավագանին ձայների ճնշող մեծամասնությամբ «Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոցը» վերանվանել է «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի»։

Փետրվարի 26-ին Ռոդինան՝ մի շարք ռուս պատգամավորների հետ, Բաքվում մասնակցել էր Խոջալուի դեպքերին նվիրված հակահայկական երթին:

Նախագիծը ներկայացրել էր ավագանու «Լույս» խմբակցությունը։

Երևանի ավագանու մարտի 22-ի նիստում «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները միացել են «Լույս» խմբակցության՝ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի միջազգային կապերի հանձնաժողովի փոխնախագահ Իրինա Ռոդնինայի անվան Երևանի գեղասահքի դպրոցն անվանափոխելու նախաձենությանը: