8 մայիսի 2019 - 12:45 AMT
Փաշինյան․ Նախորդ իշխանությունը ԱԱԾ-ում որոշ նյութեր է ոչնչացրել

2018-ի հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ ՀՀ նախկին իշխանություններն ԱԱԾ-ում պահվող որոշ նյութեր են ոչնչացրել։ Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման 1 տարին ամփոփող ասուլիսի ժամանակ։

Իր խոսքերով, ԱԱԾ-ում մի քանի ամիս է ընթանում է ծառայողական քննություն։ Հետևաբար, նա չի խոսել ոչնչացված նյութերի ծավալների ու նշանակության մասին։

«Նախկին իշխանությունները նյութեր են ոչնչացրել ԱԱԾ-ում։ Ես իրավաբան չեմ, բայց իմ քաղաքական գնահատականով դա հանցագործություն է: Իրենց սեփականությո՞ւնն էր։ Այնտեղ կարող էին լինել նյութեր բազմաթիվ բաների մասին», - շեշտել է վարչապետը։