8 մայիսի 2019 - 14:47 AMT
Պուտինը ՀՀ կայցելի հոկտեմբերի 1-ին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան կժամանի հոկտեմբերի 1-ին: Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է իր պաշտոնավարման մեկ տարին ամփոփող ասուլիսում՝ արձագանքելով այն դիտարկմանը, որ հայտարարվել էր, որ ՌԴ նախագահը ՀՀ կայցելի 2019-ին սկզբին, բայց այցը չկայացավ:

«Եվ ոչ միայն ՌԴ նախագահը, այլև ԵՏՄ անդամ երկրների ղեկավարները»,- հավելել է Փաշինյանը։

Հոկտեմբերի 1-ին Երևանում ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստ կգումարվի: