Մայիսի 10-ը սովորական աշխատանքային օր է լինելու: Այդ մասին PanARMENIAN.Net-ին ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ հերքելով հանգստյան օրվա մասին լուրերը:
Ավելի վաղ որոշ ԶԼՄ-ներում, ինչպես նաև սոցցանցերում, տեղեկություն էր տարածվում, թե մայիսի 10-ը, ինչպես և մայիսի 9-ը՝ Հաղթանակի օրը, ոչ աշխատանքային է լինելու, որը լրացվելու է մայիսի 18-ի շաբաթ օրը: