8 մայիսի 2019 - 17:32 AMT
Փաշինյանն առաջիկայում Չինաստանի նախագահին կհանդիպի

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ առաջիկայում պատրաստվում է այցելել Չինաստան, որտեղ նախատեսվում է հանդիպում այդ երկրի ղեկավարի հետ:

«Հանդիպում կունենամ Չինաստանի նախագահի և վարչապետի հետ: Նաև կմասնակցենք «Ասիական քաղաքակրթություն» ֆորումին»,- ասել է վարչապետը:

Նա նշել է, որ այդ այցը լավ առիթ է, որպեսզի նոր խթան հաղորդվի հայ-չինական հարաբերություններին: Վարչապետը հավելել է նաև, որ Հայաստանն առավել հավակնոտ պետք է լինի Չինաստանի հետ հարաբերություններում: