10 մայիսի 2019 - 11:15 AMT
Երևանի 2800-ամյակին նվիրված այգին բացվել է

Երևանի 2800-ամյակին նվիրված այգին բացվել է:

Արարողությանը ներկա են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Այգու վերակառուցումն իրականացրել է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը․ հատկացվել է մոտ $5․3 մլն։

Այգին գտնվում է Իտալիայի և Բեյրութի փողոցների միջնամասում։ Բարեկարգման աշխատանքների շրջանակում այգին համալրվել է քառապատիկ ավելի քանակությամբ նոր ու բարձրարժեք ծառերով։ Այն հագեցած է ժամանակակից շատրվաններով։