8 սեպտեմբերի 2008 - 19:54 AMT
Թուրքիայի համար 1915թ. իրադարձությունների հարցն ավելի կարեւոր է, քան Ղարաբարը, հայտնել է Քաան Սոյակը
Թուրքիայի համար 1915թ. իրադարձությունների հարցն ավելի առաջնային է, քան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ հայտնել է Թուրք-հայկական գործարարների խորհրդի համանախագահ (TABC) Քաան Սոյակը: Նրա խոսքերով, իրական պատմական իրադարձությունների պարզաբանման համար պետք է ստեղծել պատմաբանների կոմիտե, որն էլ կպատասխանի բոլոր հարցերին: «Միայն դրանից հետո կարելի է խոսել երկու երկրների միջեւ սահմանի բացման մասին: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը, ապա Թուրքիան կարող է օգնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում: Մենք հասկանում ենք, որ այդ հակամարտությունը երկու երկրներին է վերաբերում, բայց այն նաեւ տարածաշրջանային է: Իսկ մեր երկրի համար կարեւոր են բարիդրացիական հարաբերությունները բոլորի հետ: Եթե խոսում ենք տվյալ հարցում Թուրքիայի ակտիվ օգնության մասին, ապա այն կարող է ցուցաբերվել միայն հակամարտող կողմերի միջեւ հարաբերությունների հաստատումից հետո: Տարածաշրջանի բոլոր երկրներն էլ խդիրներ ունեն, բայց պատերազմը դրանց լուծման լավագույն տարբերակը չէ: Միշտ էլ կարելի է նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ հանգիստ խոսել: Դրա հետ մեկտեղ, ես համոզված եմ, որ Ադրբեջանը երբեք պատերազմ չի սկսի Լեռնային Ղարաբաղի դեմ: Դա պարզապես չի կատարվի: Բայց եթե նույնիսկ դա տեղի ունենա, Թուրքիան տվյալ հարցում օբյեկտիվ դիրքորոշում կբռնի»,- ընդգծել է TABC համանախագահը:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ