10 մայիսի 2019 - 14:40 AMT
100 մլն դրամի տուգանք՝ ընձառյուծի որսի համար. Վանեցյանն առաջարկեց 3-5 տարով առհասարակ արգելել որսը ՀՀ-ում

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀ կառավարության նիստում ընձառյուծի որսի համար պատիժը խստացնող նախագծի քննարկմանը, առաջարկել է երկրում 3-5 տարով ընդհանրապես արգելել որսը։

«Ես, լինելով նախկինում շատ ակտիվ որսորդ, արդեն մոտ 7 տարի է՝ չեմ գնացել որսի ու միշտ խոսում եմ դրա մասին: Եկեք արգելենք առհասարակ որսը»,- ասել է Արթուր Վանեցյանը:

Նա նաև առաջարկել էարգելել որսորդական փամփուշտների ներմուծումը: Ի պատասխան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այդ ուղղությամբ պետք է ձեռնարկել քայլեր։

Նիստում ընդունվել է ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է կովկասյան ընձառյուծի որսի կամ ոչնչացման համար նախկին 3 մլն դրամ տուգանքը դարձնել 100 մլն դրամ: