ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն գազալցակայաններում իրացված գազի իրական ծավալների խախտումների փաստով հարուցված քրեական գործի շրջանակում ստուգումներ է անցկացրել և 33 ընկերության նկատմամբ 22 մլրդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն է դրել:
Լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտնել է, որ ստուգումներն ավարտվել են։
«Դատական կարգով բողոքարկումներ էլ կան: Ես ձեռնպահ կմնամ քրեական գործի ընթացի մասին այլ մանրամասներ հայտնելուց»,- ասել է Անանյանը:
ՀՀ կառավարության մայիսի 10-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գազալցակայաններում ավտոմեքենաների գազի լիցքավորման խնդրին:
Նա շեշտել է, որ օրենսդրական նախաձեռնությունը քննարկելիս մի քանի անգամ արձանագրել են, որ դա անում են սպառողների շահերի պաշտպանության համար և հավաստիացումներ են ստացել, որ դա չի կարող միավոր գազի վաճառքի գնի վրա ազդել։