8 սեպտեմբերի 2008 - 20:54 AMT
ՀՀ նախագահ. Հայաստանը լուրջ պատրաստվել է ՍԾՏՀ նախագահությանը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 8-ին հանդիպել է Սեւծովյան Տնտեսական Համագործակցության Կազմակերպության (ՍԾՏՀ) գլխավոր քարտուղար Լեոնիդաս Խրիզանտոպուլոսի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել են երկրի ղեկավարի մամլո ծառայությունում: Հայաստանի նախագահն ու ՍԾՏՀ գլխավոր քարտուղարը քննարկեցին Կազմակերպությունում Հայաստանի գալիք նախագահության հետ կապված հարցերը:

Սերժ Սարգսյանի խոսքերով, Հայաստանը լուրջ կերպով է նախապատրաստվել այդ առաքելությանը եւ կանի ամեն հնարավոր բան, արպեսզի այն պատվով իրագործի: ՀՀ նախագահը նշելէ, որ հանրապետությունը գործողությունների հստակ ծրագիր է մշակել եւ միտք ունի դրանք հաջորդաբար իրագործել:

Լեոնիդաս Խրիզանտոպուլոսն իր հերթին, արտահայտելով գոհունակությունն անցկացված նախապատրաստական աշխատանքներից, նշել է, որ ՍԾՏՀ նախագահությունը Հայաստանին է անցնում ոչ հեշտ շրջանում, եւ դա կապված է Վրաստանի վերջին դեպքերի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման միտումների հետ: Նրա կարծիքով, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումն ու երկու երկրների միջեւ երկխոսության հաստատումը կնպաստեն Սեւծովյան Տնտեսական Համագործակցության Կազմակերպության շրջանակներում արդյունավետ համագործակցության: