11 մայիսի 2019 - 15:00 AMT
Վարչապետի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Լյուքսեմբուրգ, Բրյուսել և Պեկին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պատվիրակությունը մայիսի 12-ին կմեկնի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն, այս մասին որոշում է հրապարակվել։

Պատվիրակությունը մայիսի 13-ին կայցելի Բելգիայի Թագավորություն՝ Բրյուսել, իսկ մայիսի 14-ից 16-ը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն՝ Պեկին:

Վարչապետ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել էր, որ առաջիկայում պատրաստվում է այց կատարել Չինաստան, որտեղ նախատեսվում է հանդիպում այդ երկրի ղեկավարության հետ: ՀՀ վարչապետը հանդիպում կունենա Չինաստանի նախագահի և վարչապետի հետ, կմասնակցի «Ասիական քաղաքակրթություն» ֆորումին: