13 մայիսի 2019 - 11:11 AMT
Երևանն ամենամատչելի ուղղությունն է ռուս զբոսաշրջիկների համար

Ավիատոմսերի ամրագրման Biletix առցանց ամրագրման ծառայությունը վերլուծել է ավիաթռիչքների արժեքն ամառային ամիսներին և կազմել է ամենաէժան ուղղությունների ցանկը: Պարզվել է, որ ռուսաստանցի զբոսաշրջիկների համար ամենամատչելի ուղղությունը Երևանն է:

Վարկանիշը կազմելու համար մասնագետներն ուսումնասիրել են ամռան ամիսների համար հունվարից մինչև ապրիլ ձեռք բերված ավիատոմսերի գները: Դոնի Ռոստովից Երևան ամենաէժան տոմսը 6331 ռուբլի է, Կրասնոդարից դեպի Երևան՝ 7131, իսկ Մոսկվայից Երևան թռիչքը կարժենա 10735 ռուբլի, հայտնում է Lenta.ru-ն:

Ռուսների համար ամենաէժան ուղղությունների ցանկում են նաև Բելառուսի մայրաքաղաք Մինսկը և Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկը: