13 մայիսի 2019 - 13:24 AMT
Հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողը գիտակցության է եկել

Մայիսի 4-ին հակառակորդի կրակոցից ծանր վիրավորում ստացած 21-ամյա զինծառայող Ագանիկ Զորոգլյանի առողջական վիճակը բարելավվել է, նա գիտակցության է եկել։

ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ, զինծառայողի առողջական վիճակի դրական դինամիկան պահպանվում է, կարողացել է խոսել ծնողների հետ։

Արցախի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մայիսի 4-ին՝ ժամը 16:05-ի սահմանում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում էր ստացել ժամկետային զինծառայող, 1998 թվականին ծնված Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը: