ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հետ հանդիպմանը չի բացառել երկրում հակապատվաստումային քարոզչության քրեականացումը:
«Եթե պատվաստումների ծածկույթի անկման տենդենցը շարունակվի, ինչը մենք հիմա ունենք, ավելի կոշտ միջոցառումների ենք գնալու հակապատվաստումային ձայները լռեցնելու առումով, ինչպես անում են շատ զարգացած երկրներում»,- ասել է նախարարը:
Թորոսյանը նշել է նաև, որ Հայաստանը շարունակելու է պայքարել արգանդի վզիկի քաղցկեղի դեմ գարդասիլ 4 պատվաստանյութի միջոցով՝ ի հեճուկս ամենատարբեր քննադատությունների և մեղադրանքների:
«Գարդասիլ 4-ի առաջին խմբաքանակը մեր միջազգային գործընկերները մեզ նվիրել են, իսկ մոտակա տարիների համար նախատեսված պատվաստանյութը Հայաստանին պատրաստ են վաճառել 25 անգամ ավելի էժան, քան շուկայական գինն է»,- ասել է նախարարը` հավաստիացնելով, որ պատվաստանյութն օգտակար է նաև ավելի բարձր տարիքի թե տղամարդկանց, թե կանանց համար:
Ընթերցեք նաև՝ «Նախարարը զգուշացրել է՝ չպատվաստվելը հանգեցնելու է համաճարակների»: