13 մայիսի 2019 - 15:15 AMT
Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Բրյուսելում

Մայիսի 13-ի երեկոյան, Բրյուսելում սպասվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարճատև շփում, հայտնում է CivilNet-ը:

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ներկա կլինեն ԵՄ Արևելյան գործընկերության 10-ամյակի ընթրիքին: Սպասվում է, որ այդ ընթրիքի ընթացքում երկու երկրների առաջնորդների միջև տեղի կունենա շփում և մտքերի փոխանակում։

Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված պաշտոնական ընթրիքը տրվում է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի անունից:

Նիկոլ Փաշինյանը Բրյուսել է մեկնել Լյուքսեմբուրգից։ Վարչապետը Լյուքսեմբուրգում էր աշխատանքային այցով, որտեղ հանդիպել է Լյուքսեմբուրգի կառավարության ղեկավար Քսավյե Բեթելի հետ: