13 մայիսի 2019 - 16:50 AMT
Մեքսիկայի Միչոական նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Մեքսիկայի Միչոական նահանգի կոնգրեսը բանաձև է ընդունելՀայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ: Սա առաջին դեպքն է, երբ Մեքսիկայում օրենսդիր մարմինը պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, հայտնում է Quadratin-ը:

Բանաձևը ներկայացրել էր «Մորենա» քաղաքական կուսակցությունից օրենսդիր մարմնի պատգամավոր Քրիստինա Պորտիլյոն: Նա բաց նիստին էր հրավիրել ՀՀ հյուպատոս Ջեկ Սահակյանին:

Քրիստինա Պորտիլյոն հայտարարել է, որ Մեքսիկան հնարավարություն ունի իրավաբանական և դիվանագիտական գնահատական տալու այս հարցին:

Միչոական դե Օկամպո նահանգը Մեքսիկայի 31 նահանգներից մեկն է: Այն 16-րդն է երկրում իր տարածքով և զբաղեցնում է Մեքսիկայի մակերեսի 3 տոկոսը, բնակչությունը մոտ 4 մլն է: