9 սեպտեմբերի 2008 - 17:13 AMT
Տորոնտոյում ԵԱՀԿ ՊՀ աշնանային նստաշրջանում կքննարկվի իրադրությունը Կովկասում
ԵԱՀԿ Պառլամենտական համագումարի աշնանային նստաշրջանի ընթացքում, որը կտեւի սեպտեմբերի 18-21-ը Տորոնտոյում, կքննարկվի իրադրությունը Կովկասում: Ինչպես Մոսկվայում լրագրողներին է հաղորդել ԵԱՀԿ ՊՀ նախագահ Ժոաո Սոարեշը, նստաշրջանի ընթացքում կքննարկվի իրադրությունը վրացա-օսական եւ աբխազական հակամարտության գոտում, ինչպես նաեւ Ռուսաստանի դերը ստեղծված իրավիճակում: Նրա խոսքերով, Կովկասում հատուկ ներկայացուցիչ նշանակված ԵԱՀԿ ՊՀ նախկին նախագահ Գորան Լենմարկերը ավելի վաղ այցելել էր Ադրբեջան, Վրաստան, Հայաստան եւ Տորոնտոյում նստաշրջանի սկզբին զեկույց կպատրաստի ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի իրադրության վերաբերյալ: