9 սեպտեմբերի 2008 - 19:01 AMT
Ռուսաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հետ
Ռուսաստանը պաշտոնապես դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հետ, այսօր Մոսկվայում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Մենք նոտաներ ենք փոխանակել, որոնք պայմանավորվածություններ են կազմել Ռուսաստանի եւ Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին»,-ասել է Սերգեյ Լավրովը Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի գործընկերներ Սերգեյ Շամբայի եւ Մուրատ Ջիոեւի հետ հանդիպումից հետո: Նրա խոսքերով, անհնար է տարածաշրջանի անվտանգության հարցերը քննարկել առանց Աբխազիայի եւ Օսեթիայի ներկայացուցիչների, «եւ մենք կղեկավարվենք հենց դրանով», հաղորդում է «Վեստին»: