15 մայիսի 2019 - 14:36 AMT
Գերմանիայում Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող եկեղեցիներն ահաբեկչության սպառնալիքներ են ստացել

Գերմանիայի եկեղեցիներն ահաբեկչության սպառնալիքներ են ստացել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող արարողությունների համար: Այս մասին հայտնել է Վիեննայում տեղակայված Եվրոպայում քրիստոնյաների նկատմամբ անհանդուրժողականության և խտրականության հետազոտությունների կենտրոնը:

Անկախ կազմակերպությունը հիմնադրվել է Եվրոպայի խորհրդի եպիսկոպոսների համաժողովի աջակցությամբ:

Նշվում է, որ վանդալներն ու ավազակներն առնվազն ութ եկեղեցի են վնասել Գերմանիայում ապրիլ ամսից ի վեր: Եկեղեցիներ են ենթարկվել հարձակման նաև Շոտլանդիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Լեհաստանում, Իսպանիայում, Իտալիայում և Ավստրիայում:

Կենտրոնը բացահայտել է, Գերմանիայի Ֆրանկֆուրտ և Շտուտգարտ քաղաքների եկեղեցիներում ահաբեկչության սպառնալիքները Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող արարողությունների չեղարկման պատճառ են դարձել: