9 սեպտեմբերի 2008 - 20:08 AMT
ՀՀ նախագահն ու «Ռոսատոմի» գլխավոր տնօրենը քննարկեցել են Հայաստանում նոր ատոմային բլոկի կառուցման հնարավորությունները
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է ՌԴ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյին, հաղորդում է Հայաստանի ղեկավարի մամլո ծառայությունը: Հանդիպմանը կողմերը քննարկել են ատոմային էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր: Նրանք գոհունակություն են հայտնել առկա փոխգործակցության մակարդակից եւ այն զարգացնելուն ուղղված ծրագրերի ընթացքից: Նշել են, որ Հայաստանն ու Ռուսաստանն արդեն իսկ համատեղ մեծ փորձ են կուտակել այս ասպարեզում:Անդրադառնալով Հայկական ատոմակայանի գործունեությանը` Սերգեյ Կիրիենկոն նշել է, որ այն գտնվում է գերազանց վիճակում, ապահովված է հուսալի եւ անվտանգ շահագործման բոլոր պայմաններով:

ՀՀ նախագահն ու Սերգեյ Կիրիենկոն խոսել են նաեւ ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման հնարավորությունների մասին, ինչպես նաեւ անդրադարձել են Հայաստանում ուրանի հանքերի երկրաբանահետախուզական աշխատանքների կազմակերպման ընթացքին: