15 մայիսի 2019 - 16:12 AMT
Կուրնիկովը՝ Բաքվի մասին. Չեք կարող մարզական միջոցառման անվտանգությունն ապահովել, մի արեք

«Էխո Մոսկվի» ռուսական ռադիոկայանի «Ֆուտբոլային ակումբ» հաղորդման ժամանակ հաղորդավարներ Վասիլի Ուտկինն ու Մաքսիմ Կուրնիկովը, անդրադառնալով Բաքվում կայանալիք ԵԼ եզրափակչի «Արսենալ»-«Չելսի» հանդիպմանը, խոսել են նաև խաղադաշտում Հենրիխ Մխիթարյանի հայտնվելու հավանականության մասին:

Վճռորոշ խաղը տեղի կունենա մայիսի 29-ին Բաքվում՝ «Արսենալը» խաղալու է «Չելսիի» հետ:

Նրանք նշել են, որ Ադրբեջան մուտքի արգելքը վերաբերում է ոչ միայն Մխիթարյանին, այլ ցանկացած հայի անկախ քաղաքացիությունից:

Նրանք նշել են, որ, օրինակ, իրենց գործընկեր, լրագրող Իրինա Բաբլոյանը չի կարող մեկնել Բաքու և երկրպագել «Արսենալին»: Կուրնիկովն ասել է, որ հայտնի սպրոտային մեկնաբան Նոբել Առուստամյանը ևս խնդիրներ կունենա, եթե ցանկանա տեղում երկրպագել իր սիրած թիմին, նույնիսկ ծնունդով Բաքվից լինելու պարագայում:

«Եթե Ադրբեջանը ստանձնում է նման մակարդակի միջոցառման կազմակերպումը, ապա պետք է հասկանա է, որ պարտավոր է ապահովել դրանց նորմալ անցկացումը, էլ չենք ասում անվտանգության մասին: Իսկ եթե, ասենք, հանդիպման կոմիսար մի ֆրանսհայ նշանակվի, օրինա՞կ: Եթե նման դեպքերում պատրաստ չեն ապահովել հանդիպումը նորմալ անցկացնելու համար անհրաժեշտ միջոցները, ապա չպետք է հավակնեն: Սա զվարճանքների ինդուստրիա է, չեք կարող՝ մի արեք»,-ասել է Ուտիկինը:

Ավելի վաղ Լոնդոնի «Արսնեալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին, խոսելով Բաքվում Եվրոպայի լիգայի եզրափակիչն անցկացնելու մասին, ասել է, որ կցանկանար, որ Հենրիխ Մխիթարյանը մասնակցի մայիսի 29-ի խաղին:ՈւԵՖԱ-ն իր հերթին հայտարարել է, որ Մխիթարյանը կարող է անարգել մուտք գործել Ադրբեջան՝ մասնակցելու ԵԼ եզրափակիչ խաղին:

2015-ին Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում չի մասնակցել ադրբեջանական «Գաբալայի» (3:1) հետ արտագնա խաղին, իսկ 2018-ին «Արսենալի» կազմում չի մասնակցել ադրբեջանական «Ղարաբաղի» (3:0) հետ հանդիպմանը Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի շրջանակում: