15 մայիսի 2019 - 16:50 AMT
ԱՄՆ դեսպան. ԼՂ կարգավորման հարցում դրական ազդակներ կան

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին լրագրողների հետ զրույցում ասել է, որ Արցախյան հակամարտության կարգավորման հարցում դրական ազդակներ կան։

«Գործընթացը ոգևորիչ է, որովհետև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբաջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հանդիպումները բարձր մակարդակի են: Արդյունքում մենք նկատում ենք շփման գծում բռնությունների կրճատում և դրական ազդակներ», - ասել է Թրեյսին:

Անդրադառնալով Փաշինյան-Ալիև հաջորդ հանդիպումն ԱՄՆ-ում անցկացնելու հնարավորությանը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեպան Լին Թրեյսին ասել է, որ այս պահին Մինսկի խմբի ձևաչափով հանդիպումների վերաբերյալ հրապարակման համար որևէ տեղեկություն չունի:

Ընթերցեք նաև՝ «ԱՄՆ դեսպան. ՀՀ-ում ժողովրդավարությունն առավել քան երբևէ ամուր է»: