10 սեպտեմբերի 2008 - 13:34 AMT
ՀՀ ԱԳՆ ղեկավարը ԵՄ երկրների դեսպաններին է ներկայացրել Թուրքիայի նախագահի Երեւան կատարած այցելության արդյունքները
Սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային ճաշ ունեցավ Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ երկրների դեսպանների եւ Երեւանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավարի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում: Հանդիպմանը նախարար Նալբանդյանը դեսպաններին ներկայացնելով Հայաստանի նախագահի հրավերով Թուրքիայի նախագահի Երեւան կատարած այցելության արդյունքները, վերահաստատեց Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը առանց նախապայմանների Թուրքիայի հետ բնականոն հարաբերություններ հաստատելու վերաբերյալ: Աշխատանքային ճաշի ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային վերջին զարգացումները եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը: