15 մայիսի 2019 - 17:41 AMT
Քոչարյան. Մարտի 1-ի 10 զոհից 7-ին ոչ ոստիկանները, և ոչ էլ բանակը չեն սպանել

Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում հայտարարել է, որ Մարտի 1-ի 10 զոհից 7-ի սպանության հեղինակը «ոչ ոստիկաններն են, և ոչ էլ բանակը»:

«Առնվազն 7-ի սպանության հեղինակներն այլ անձինք են», - պնդել է Քոչարյանը:

Ավելի վաղ՝ Քոչարյանի կալանքի հարցի քննարկման ժամանակ, գործով վկա, վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանի և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ցուցմունքներից հատվածներ են հրապարակվել։ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը կարդացել է ցուցմունքներից հատվածներ: