16 մայիսի 2019 - 11:28 AMT
Մայիս-հուլիսին՝ շարքային կազմի ամառային զորակոչ

2019 թվականի մայիս-հուլիս ամիսներին կհայտարարվի շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը:

Կզորակոչվեն Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիները, որոնց 18 տարին լրանում է մինչև 2019 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2019 թվականի հունիսի 30-ը ներառյալ:

2019 թվականի ամառային զորակոչի շրջանակում մինչև 2019 թվականի հուլիսի 31-ը ներառյալ կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին: