16 մայիսի 2019 - 11:36 AMT
$825,000 ԱՄՆ ՄԶԳ-ից՝ ՀՀ-ում ներառական կրթության զարգացմանը

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում $825,000 կհատկացնի ՀՀ կրթության և գիտության նախարարությանը:

Ծրագրի ընդհանուր հաշվարկված արժեքը կազմում է $907,500, որից $82,500-ը կներդնի նախարարությունը:

Ծրագրի իրականացմամբ ակնկալվում է, որ տվյալ բարեփոխման արդյունքում կդադարեցվի երեխաների հոսքը հատուկ կրթական կենտրոնացված շուրջօրյա հաստատություններ, երեխաները կվերաինտեգրվեն ընտանեկան միջավայրում, և կձևավորվեն այլընտրանքային ընտանեկան և համայնքահեն կրթական ու սոցիալական ծառայություններ:

Նախատեսվում է ներառական կրթություն իրականացնող առնվազն 100 հանրակրթական դպրոցի վերանորոգում (ներառյալ թեքահարթակներ, հասանելի սանհանգույցներ, յուրաքանչյուր դպրոցում մեկ ռեսուրս սենյակի վերանորոգում և սարքավորումների տրամադրում), ինչպես նաև առնվազն 5 մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի վերանորոգում, կահույքի և սարքավորումների տրամադրում: