10 սեպտեմբերի 2008 - 15:27 AMT
ԱՄՆ-ն մերժել է զենքի առաքումները Վրաստան արգելելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկությունը
ԱՄՆ-ն մերժել է Ռուսաստանի առաջարկությունը` զենքի առաքումները Վրաստան միջազգայնորեն արգելելու մասին: ՄԱԿ-ին կից ԱՄՆ առաքելության ներկայացուցիչ Բեն Չանգը ՌԴ-ի առաջարկած բանաձեւի նախագիծը համարել է վրացական տարածքից զորքերը դուրս բերելու վերաբերյալ Մոսկվայի պարտավորություններից ուշադրությունը շեղելու փորձ: ԱՄՆ-ի պաշտպանություն նախարարությունը հայտարարել է, թե հատուկ առաքելություն է գործուղում Վրաստան, որը կգնահատի երկրի պահանջները` նրա զինված ուժերը վերականգնելու համար, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նախօրեին Ռուսաստանը պաշտոնապես դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հետ եւ հայտարարեց նրանց տարածքում շուրջ 7,500 զինծառայողներ տեղակայելու մտադրության մասին: