17 մայիսի 2019 - 10:22 AMT
Սրբուկը չի անցել Եվրատեսիլի եզրափակիչ

Հայաստանը չի մասնակցի Եվրատեսիլի եզրափակիչ փուլին: Հայաստանը ներկայացնող Սրբուկը չի հավաքել բավարար միավորներ:

Սրբուկը (Սրբուհի Սարգսյան) հանդես է եկել Walking Out երգով: Երգի բառերի հեղինակն է Գարիկ Պապոյանը, երաժշտությանը՝ Lost Capital-ը:

Թել Ավիվում կայացած երկրորդ կիսաեզրափակչին մասնակցած 18 երկրից եզրափակիչ է անցել 10-ը՝ Հյուսիսային Մակեդոնիան, Նիդերլանդները, Ադրբեջանը, Ալբանիան, Շվեդիան, Դանիան, Նորվեգիան, Ռուսաստանը, Շվեյցարիան, Մալթան։

Ավելի վաղ հայտնի էին դարձել մրցույթի եզրափակչի առաջին 10 մասնակիցը՝ նրանք Ավստրալիայի, Բելառուսի, Հունաստանի, Իսլանդիայի, Կիպրոսի, Սան Մարինոյի, Սերբիայի, Սլովենիայի, Չեխիայի և Էստոնիայի ներկայացուցիչներն են: