17 մայիսի 2019 - 17:06 AMT
Կասիլյասը չի հեռանա ֆուտբոլից

Պորտուգալական «Պորտուի» իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասը, որը վերջերս սրտամկանի կաթված է տարել, հայտարարել է, որ այժմ առողջության հետ ամեն ինչ կարգին է և որ նա մտադիր է հայտարարել կարիերան ավարտելու մասին, երբ գա ժամանակը:

Ավելի վաղ իսպանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Կասիլյասը կավարտի պրոֆեսիոնալ կարիերան ընթացիկ խաղաշրջանի ավարտին:

«Մի օր կգա այդ պահը, երբ ես կավարտեմ իմ կարիերան: Թույլ տվեք հայտարարել այդ մասին, երբ պահը գա: Այժմ ինձ հանգիստ է պետք: Երեկ ինձ զննել է բժիշկ Ֆիլիպե Մասեդուն: Ամեն ինչ շատ լավ է, այս նորությոնն էլ ուզում եմ կիսել ձեզ հետ»,-գրել է 37-ամյա ֆուտբոլիստը Twitter-ի իր էջում:

Մայիսի 1-ին Կասիլյասը սրտամկանի կաթված է տարել թիմի մարզման ժամանակ: Նա հոսպիտալացվել էր և վիրահատվել Պորտուի հիվանդանոցներից մեկում: 5 օր անց Կասիլյասին դուրս են գրել հիվանդանոցից, հետո նա հայտարարեց, որ վիրահատությունից հետո մի քանի շաբաթ կամ ամիս հանգստանալու է:

Մադրիդի «Ռեալի» կազմում Կասիլյասը 5 անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունում, 3 անգամ ՝ Չեմպիոնների լիգայում, 2 անգամ՝ ՈւԵՖԱ-ի սուպերգավաթում: Իսպանիայի հավաքականի հետ միասին նա դարձել է աշխարահի չեմպիոն և երկու անգամ Եվրոպայի չեմպիոն: