17 մայիսի 2019 - 16:58 AMT
Վարորդներին խաչեր կբաժանեն՝ վերցնելով աչքուլունքները

Մայիսի 18-ին՝ ժամը 16:00-ին, Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների անդամները կիրականացնեն «Խաչի քարոզ» ծրագիրը՝ նվիրված Ս. Խաչի երևման տոնին:

Նախաձեռնության մասնակիցները առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում կմասնակցեն ընդհանրական աղոթքի, ապա Մաշտոցի պողոտայում՝ Փակ շուկայի և Մ. Մանուշյանի անվան պուրակի հարակից կանգառներում խաչեր ու աղոթաթերթեր կբաժանեն երթուղային տաքսիների և ավտոբուսների վարորդներին՝ վերցնելով նրանցից աչքուլունքները:

«Խաչի քարոզ» ծրագիրն իրականացվում է արդեն վեցերորդ տարին՝ խաչին նվիրված տոների առթիվ: