17 մայիսի 2019 - 17:57 AMT
Փաշինյան. ԼՂ նախագահը Քոչարյանի համար երաշխավորելուց առաջ ինձ հայտնել է, նորմալ է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու՝ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությանը:

«Տեղյակ եմ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու՝ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի խնդրանքին, սակայն մտադիր չեմ միջամտել այդ հարցին», -ասել է Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանից ժամանած լրագրողների հետ զրույցում, հայտնել է «Հայկական ժամանակը»:

Փաշինյանը նշել է, որ նա դիմելուց մեկ օր առաջ իրեն տեղեկացրել է այդ մասին:

«Ես իմ վերաբերմունքը հայտնել եմ. բարոյական տեսանկյունից ես դրան նորմալ եմ վերաբերվում, քաղաքական տեսանկյունից՝ որոշ հարցեր կան։ Ինչպե՞ս կվերաբերվեին Ղարաբաղի դատարանում, եթե ես փորձեի երաշխավորել ինչ-որ մեկի համար», - նշել է վարչապետը։

Արցախի գործող և նախկին նախագահները՝ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, անձնական երաշխավորություն են տվել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու համար: Անձնական երաշխավորության մեջ նշվում է, որ իրենք երաշխավորում են, որ Ռոբերտ Քոչարյանը, գտնվելով ազատության մեջ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթ իրականացնող մարմնին ներկայանալուց։