18 մայիսի 2019 - 15:35 AMT
Բազմամարդ ակցիա դատարանի մոտ․ Քոչարյանի խափանման միջոցի մասին վճիռն է հրապակվելու

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրի մոտ շարունակվում է Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների, ինչպես նաև վերջինիս դեմ բողոքի ակցիան։

Մայիսի 18-ին՝ ժամը 16։00-ին դատարանը հրապարակելու է Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ որոշումը։

Ավելի վաղ Արցախի գործող և նախկին նախագահները՝ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, անձնական երաշխավորություն են տve; Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու համար: Անձնական երաշխավորության մեջ նշվում է, որ իրենք երաշխավորում են, որ Ռոբերտ Քոչարյանը, գտնվելով ազատության մեջ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթ իրականացնող մարմնին ներկայանալուց։