18 մայիսի 2019 - 16:04 AMT
Քոչարյանի խափանման միջոցը փոխվել է․ Նա ազատ կարձակվի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վճռել է փոփոխել Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը․ նա ազատ կարձակվի։

Դատարանի շենքի մոտ շարունակվում է Քոչարյանի աջակիցների, ինչպես նաև վերջինիս դեմ բողոքի ակցիան։

Ավելի վաղ Արցախի գործող և նախկին նախագահները՝ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, անձնական երաշխավորություն են տվել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու համար: Անձնական երաշխավորության մեջ նշվում է, որ իրենք երաշխավորում են, որ Ռոբերտ Քոչարյանը, գտնվելով ազատության մեջ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթ իրականացնող մարմին ներկայանալուց։