20 մայիսի 2019 - 12:20 AMT
Զելենսկին ստանձնել է Ուկրաինայի նախագահի պաշտոնը

Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքում տեղի է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու երդմնակալության արարողությունը: Նա երդվել է Աստվածաշնչի վրա և ստանձնել երկրի ղեկավարի պաշտոնը:

Խորհրդարան Զելենսկին ոտքով է գնացել հարևանությամբ գտնվող Մարիինյան զբոսայգուց: Ճանապարհին նա ողջունել է կողմնակիցներին, շփվել նրանց հետ և լուսանկարվել:

Արարողությունը մեկնարկել է օտարերկրյա հյուրերի ներկայացմամբ, որոնց թվում էր նաև ՀՀ պատվիրակությունը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, գրում է «Վեդոմոստին»:

Դահլիճում էին նաև նախկին նախագահները՝ Լեոնիդ Կրավչուկը, Լեոնիդ Կուչման, Վիկտոր Յուշչենկոն, Պյոտր Պորոշենկոն, ինչպես նաև կառավարության նախագահ Վիկտոր Գրոյսմանը: Ներկա էին նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլը, Լատվիայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն:

Զելենսկին հաղթել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ հավաքելով քվեների 73,22 տոկոսը: Նրա հիմնական մրցակից Պյոտր Պորոշենկոն ստացել է ձայների 24,45 տոկոսը: