20 մայիսի 2019 - 13:27 AMT
Փաշինյանը խնդրել է քաղաքացիներին 13:30-ից վերացնել դատարանների արգելափակումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակած քաղաքցիներին:

«Խնդրում եմ ժամը 13:30-ից վերացնել բոլոր դատարանների արգելափակումը: Այսօրվա ակցիան ծառայեց իր նպատակին, Հայաստանում անկախ դատական համակարգ ունենալու գործընթացը սկսված է և այլևս անշրջելի», - ասել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատաիրավական համակարգի վերաբերյալ իր ելույթում հայտարարել է, որ եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը:

Ընթերցեք նաև՝ «Փաշինյան. Նախկին ռեժիմից կոռումպացված ուժեր թշնամանք են հրահրում ԼՂ և ՀՀ միջև»:

Վարչապետ. «Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով կստեղծվի»: