Իսպանիայի Խիխոն քաղաքում մայիսի 17-19-ը անցկացվել է Սամբոյի Եվրոպայի 2019թ. առաջնությունը՝ մասնակցությամբ 29 պետության ավելի քան 230 մարզիկի:
ՀՀ պատվիրակության կազմում էր 19 մարզիկ, որոնցից 7-ը հասել է հաջողության՝ բարձր պահելով հայական սամբոյի և Հայաստանի պատիվը: Հայ սամբիստները ԵԱ-ից 1 ոսկե, 4 արծաթի և 2 բրոնզե մեդալ են բերել , հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:
Հայաստանի հավաքականը մարզական սամբոյի թիմային հաշվարկով զբաղեցրել է 3-րդ պատվավոր հորիզոնականը՝ առաջ թողնելով Ռուսաստանի ու Վրաստանի թիմերին:
Մեդալակիրներներն են.
Մարզական սամբո՝
52կգ՝ Տիգրան Կիրակոսյան՝ 1 –ին տեղ,
57կգ՝ Գրիգոր Մխիթարյան՝ 2-րդ տեղ,
62կգ՝ Մաքսիմ Մանուկյան՝ 2-րդ տեղ,
68կգ՝ Ռաֆիկ Մանուկյան՝ 3 –րդ տեղ,
82կգ՝ Վահագն Չալյան՝ 2-րդ տեղ,
Մարտական սամբո՝
52կգ՝ Ջոն Բալայան՝ 2-րդ տեղ,
57կգ՝ Պողոս Բադալյան՝ 3-րդ տեղ: