20 մայիսի 2019 - 17:24 AMT
Թրամփն Իրանին ոչնչացմամբ է սպառնացել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է Իրանին՝ ձեռնպահ մնալ ռազմական գործողություններից, ինչպես նաև սպառնացել է Իրանի «վերջը տալ»:

«Եթե Իրանը պատերազմ է ուզում, ապա այդ դեպքում Իրանի վերջը պաշտոնապես կգա: Այլևս երբեք չսպառնաք Միացյալ Նահանգներին»,-գրել է Թրամփն իր Twitter-ում մայիսի 19-ին:

Թեհրանի ու Վաշինգտոնի միջև հարաբերությունները սրվեցին, երբ Իրանը հրաժարվեց կատարել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակում իր պարտավորությունների մի մասը կատարելուց, որից ավելի վաղ ԱՄՆ-ն դուրս էր եկել միակողմանի կարգով, գրում է Deutsche Welle-ն:

Թեհրանը «5+1» խմբին 60 օր է տվել երկրի նավթային ու գազային հատվածը ԱՄՆ պատժամիջոցներից պաշտպանելու համար: ԵՄ-ն, Ֆրանսիան, ԳԴՀ-ն ու Մեծ Բրիտանիան մերժել են այդ պահանջները, իսկ Թրմափը հայտարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին:

ԱՄՆ-ն նաև ավիակիրների հարվածային խումբ է ուղարկել Մերձավոր Արևելք: