21 մայիսի 2019 - 10:36 AMT
Գործադիրի ծառայողական մեքենաները կփոխարինվեն էլեկտրամոբիլներով

ՀՀ կառավարությունը ծառայողական մեքենաները կփոխարինի էլեկտրամոբիլներով, այս մասին հայտնել է գործադիրի ֆեյսբուքյան էջը:

Ծրագիրը կիրականացվի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի հատկացրած €700,000 դրամաշնորհով: Նախատեսվում է ձեռք բերել 12 մեքենա, որոնք կսպասարկեն նախարարներին:

Հայաստանը, այսպիսով, կդառնա առաջին երկիրն աշխարհում, որտեղ կառավարության ծառայողական մեքենաները կլինեն էլեկտրական: