2019-ի ապրիլին Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 16 270 գործարք, ինչը 2019-ի մարտ ամսվա համեմատ աճել է 6.9 %-ով, իսկ 2018 թվականի ապրիլի համեմատ` 28.9 %-ով:
Երևանում 2019 թվականի ապրիլին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019-ի մարտ ամսվա համեմատ աճել են 0.8 %-ով, իսկ 2018-ի ապրիլի համեմատ՝ 9.8 %-ով, հայտնում է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Հայաստանի մարզերի քաղաքներում 2019-ի ապրիլին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019-ի մարտ ամսվա համեմատ աճել են 0.4 %-ով: