11 սեպտեմբերի 2008 - 16:40 AMT
Հարավային Օսիան չի պատրաստվում հրաժարվել իր անկախությունից եւ մտնել Ռուսաստանի կազմի մեջ
Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտին հայտնել է, որ նրա հանրապետությունը չի պատրաստվում հրաժարվել իր անկախությունից եւ մտնել Ռուսաստանի կազմի մեջ: «Ըստ երեւույթին, ինձ սխալ են հասկացել: Մենք չենք պատրաստվում հրաժարվել վիթխարի զոհերի գնով ձեռք բերված անկախությունից, եւ Հարավային Օսիան չի պատրաստվում մտնել Ռուսաստանի կազմի մեջ»,- հայտնել է Կոկոյտին: «Այո, Հարավային Օսիայում շատերն են խոսում Ռուսաստանի կազմում Հյուսիսային Օսիայի հետ միավորվելու մասին, եւ ոչ ոք չի կարող արգելել նման մտքեր արտահայտելը: Բայց Հարավային Օսիան չի նպատակադրվում մտնել Ռուսաստանի կազմի մեջ եւ միտք ունի միջազգային իրավունքի շրջանակներում բոլոր պետությունների հետ քաղաքակիրթ միջպետական հարաբերություններ կառուցել»,- ընդգծել է նա, հաղորդում է Ինտերֆաքսը:

Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները, վկայակոչելով Էդուարդ Կոկոյտիին, հաղորդում էին, որ Հարավային Օսիան նպատակ է դնում մտնել Ռուսաստանի կազմի մեջ եւ միավորվել Հարավային Օսիայի հետ: