22 մայիսի 2019 - 15:18 AMT
Հայ մարմնամարզիկները կմասնակցեն Պետերբուրգի միջազգային մրցաշարին

Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Գագիկ Խաչիկյանը կմասնակցեն Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում մայիսի 22-26-ը կայանալիք «Դիտյատինի գավաթին»:

Պայքարը թիմային է: Թիմը բաղկացած է մեկական մեծահասակ եւ երիտասարդ մարմնամարզիկից: Մարզիկները հանդես են գալու բազմամարտում և անհատական գործիքների վրա, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Մարմնամարզիկները մրցավայր են մեկնել մարզիչ Աշոտ Գասպարյանի հետ, իսկ հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը հանդես է գալու որպես մրցավար: