22 մայիսի 2019 - 16:09 AMT
Հրապարակի շատրվանների Ժամանակացույցը կփոփոխվի

Մայիսի 28-ից Հանրապետության հրապարակի գունաերաժշտական շատրվանների ժամանակացույցում կկատարվեն փոփոխություններ:

Քաղաքապետարանից հայտնում են, որ ջրային շոուն կմեկնարկի ժամը 21:00-ից և կշարունակվի մինչև 23:00-ն:

Տեխնիկական-սանիտարական օրն այսուհետ երեքշաբթի օրվա փոխարեն կտեղափոխվի երկուշաբթի: