22 մայիսի 2019 - 17:29 AMT
Թատերականի ուսանողները բոյկոտում են ռեկտորի ընտրությունը. Փակել են դռները

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ուսանողները ինստիտուտի շենքի ներսում բողոքի ակցիա են իրականացնում՝ բոյկոտում են ռեկտորի ընտրությունները։

Մայիսի 22-ին բուհում կայացած խորհրդի նիստում թատերականի ռեկտոր է ընտրվել Լիլիթ Արզումանյանը, հայտնում է Panorama.am-ը:

Ուսանողները պահանջում են այլընտրանքային թեկնածու։ Ուսանողները լրատվամիջոցների հետ զրուցում նշել են, որ իրենց բողոքի ակցիան ուղղորդված չէ:

Բուհի մուտքի մոտ նաև ոստիկաններ կան, որոնց ուսանողները թույլ չեն տալիս ներս մտնել։ Թատերականի շենքում գտնվող ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լուսինե Բադալյանը և Նարինե Թուխիկյանը փորձել են դուրս գալ շենքից, սակայն բողոքի ակցիայի մասնակիցները նրանց թույլ չեն տվել:

Արզումանյանը 1993 թվականից ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահի տեղակալն է եղել, իսկ 2013-2018թթ.` Հանձնաժողովի նախագահը: