23 մայիսի 2019 - 10:48 AMT
Լրացուցիչ 7.4 մլրդ դրամ՝ ճանապարհների նորոգմանը

2019 թվականի պետական բյուջեի առաջին կիսամյակի եկամուտներից լրացուցիչ 7.4 մլրդ դրամ կուղղվի ՀՀ-ում պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգմանը և միջպետական ճանապարհների պահպանմանը:

ՀՀ կառավարության մայիսի 23-ի նիստի օրակարգում ընդգրկված համապատասխան որոշման նախագծով առաջարկվում է նաև հանրապետության մի շարք մարզերի 12 ճանապարհահատվածում իրականացնել 78.59 կմ երկարությամբ միջին նորոգման աշխատանքներ:

Ընթացիկ տարում ՀՀ պետական բյուջեի եկամտային մասի մոտ 62 մլրդ դրամի գերակատարում է լինելու: