23 մայիսի 2019 - 14:44 AMT
ՀՀ-ն դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ջիբութիի հետ

Մայիսի 22-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունում տեղի է ունեցել Հայաստանի և Ջիբութիի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու արարողությունը։

Համատեղ հայտարարության ստորագրմանը հաջորդել է ՄԱԿ-ում Հայաստանի և Ջիբութիի մշտական ներկայացուցիչներ Մհեր Մարգարյանի և Մոհամեդ Սիադ Դուալեի զրույցը: Նրանք անդրադարձել են երկու երկրների միջև միջազգային հարթակներում՝ մասնավորապես ՄԱԿ-ի և Ֆրանկոֆոնիայի շրջանակներում համագործակցությանը, ինչպես նաև Հայաստանի և Աֆրիկյան մայրցամաքի երկրների միջև գործընկերության ընդլայնմանը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։