Ամերիաբանկի կողմից մեկնարկած «Ապրիր հայերեն» արշավի վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև հունիսի 30-ը ներառյալ: Արշավի շրջանակներում մայիսի 23-ից կմեկնարկի Ամերիաբանկի 2020թ. Կորպորատիվ նվերների գնման մրցույթ, որին կարող են մասնակցել հայրենական արտադրության այն ընկերությունները, որոնք կբավարարեն մրցույթի պայմաններով սահմանված պահանջները:
Մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ է livearmenian@ameriabank.am էլ. հասցեին ուղղարկել նամակ-առաջարկ մինչև հունիսի 24-ը, որից հետո վերջնական արդյունքները կհավաքագրվեն և Բանկի կողմից նախնական ֆիլտրում անցած մասնակիցների ցանկը կտեղադրվի բանկի պաշտոնական կայք`հանրային քվեարկության: Հաղթող կճանաչվեն ամենաշատ ձայն հավաքած առաջարկները:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն և հաղթողների անունները կհրապարակվեն մինչև հուլիսի 22-ը Ամերիաբանկի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
Մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված ընկերությունները կստանան նվերների ձեռքբերման պատվեր Ամերիաբանկի կողմից:
Չմոռանանք հիշեցնել նաև «Ապրիր հայերեն» արշավի պայմանները, որի համատեքստում իրականացվում է այս մրցույթը. Արշավի շրջանակներում Ամերիաբանկում ՀՀ դրամով ավանդ ներդնելիս, Բանկի հաճախորդները կստանան հայրենական արտադրության նվեր և, բացի այդ, հնարավորություն կունենան.
• անվճար բացել մեկական հաշիվ ՀՀ դրամով և արտարժույթով
• անվճար ստանալ Օնլայն /Մոբայլ բանկ համակարգ (Ամերիա Թոքեն ծրագրային ապահովման կոդի օգտագործմամբ)
• անվճար տարեկան սպասարկմամբ ստանալմեկ VISA Classic կամ MasterCard Standard վճարային քարտ:
Նշենք, որ«Ապրիր հայերեն» արշավի ներքո դրամային ավանդները ներդրվելու են Բանկում գործող պայմաններով՝ բացառությամբ ավանդի գումարի և ժամկետի.
• Ավանդի նվազագույն գումարը սահմանվում է 200,000 ՀՀ դրամ
• Ավանդի նվազագույն ժամկետը` 91 օր:
ՀՀ դրամով ավանդ ներդնելու առավելությունների վերաբերյալ` տեսահոլովակում: