12 սեպտեմբերի 2008 - 19:14 AMT
ՀՀ ԱԺ խոսնակ. Չեխիան կարող է կարեւոր դեր խաղալ Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացման գործում
«Հայաստանը մեծ նշանակություն է տալիս հայ-չեխական հարաբերություններին` ինչպես երկկողմ ձեւաչափում, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Չեխիան, որը նախագահելու է ԵՄ-ում, կարող է կարեւոր դեր խաղալ Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացման գործում»,- Չեխիայի Սենատի նախագահ Պրժեմիսլ Սոբոտկայի հետ համատեղ մամլո-ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ Ազգային Ժողովի խոսնակ Տիգրան Թորոսյանը: Հայաստանի Պառլամենտի խոսնակը նկատել է, որ չեխական Սենատի նախագահի տվյալ այցը նոր էջ կբացի երկկողմ հարաբերություններում եւ կնպաստի, մասնավորապես, միջպառլամենտական կապերի ամրապնդմանը: Պրժեմիսլ Սոբոտկան իր հերթին հաստատել է Հայաստանի ԱԺ խոսնակին ուղղված Չեխիա այցելելու հրավերը, եւ հաղորդել, որ Սպիտակի երկրաշարժի 20-ամյա տարելիցի կապակցությամբ Չեխիայի Սենատում կհարգեն ողբերգական իրադարձության զոհերի հիշատակը:

Չեխիան ԵՄ-ում նախագահելու է 2009թ. հունվարից հունիս ամիսներին: